Կարևոր իրադարձություններ

ՀՀ պետական սահմանի հայ-ադրբեջանական շփման գծում միջադեպեր չեն արձանագրվել. ՀՀ ՊՆ

25 Փետրվար, 2021 18:10
ՀՀ պետական սահմանի հայ-ադրբեջանական շփման գծում միջադեպեր չեն արձանագրվել. ՀՀ ՊՆ

Փետրվարի 24-ին և 25-ին ՀՀ պետական սահմանի հայ-ադրբեջանական շփման գծի ամբողջ երկայնքով օպերատիվ մարտավարական կայուն իրավիճակը պահպանվել է, սահմանային միջադեպեր չեն արձանագրվել: Այս մասին հայտնում են ՀՀ Պաշտպանության նախարարության լրատվական ծառայությունից։

ՀՀ ԱԱԾ-ից ստացված տեղեկատվության համաձայն՝ ԱԱԾ սահմանապահ զորքերի պատասխանատվության տակ գտնվող Գորիս-Կապան միջպետական ավտոճանապարհի Որոտան-Դավիթ Բեկ հատվածում ևս սահմանային միջադեպեր չեն արձանագրվել:

ՀՀ զինված ուժերի և ԱԱԾ սահմանապահ զորքերի ստորաբաժանումները վերահսկում են սահմանային իրավիճակը սահմանագոտու ամբողջ երկայնքով և կատարում առաջադրված խնդիրները:

 

Լրահոս

Դիտել ավելին