Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    516,5
    521,5

  • EUR

    623
    635

  • RUB

    6,93
    7,19

Կարևոր իրադարձություններ

Իմ քայլը կեղծեց քվեարկությունը. Էդմոն Մարուքյան

08 Դեկտեմբեր, 2020 10:47
Հեղինակ՝ Էդմոն Մարուքյան
Իմ քայլը կեղծեց քվեարկությունը. Էդմոն Մարուքյան

«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ 

Քիչ առաջ Իմ քայլը կեղծեց քվեարկությունը...
Սիրելի՛ հայրենակիցներ,
ԱԺ "Իմ քայլը" խմբակցությունը դեռ երեկ գիշերվանից փորձում է տապալել ընդդիմության կողմից պահանջված հրատապ քննարկումը՝ կապված հայ ռազմագերիներին և գերեվարված քաղաքացիական անձանց գերությունից վերադարձնելու խնդրի հետ։
Կեղծելով քվեարկության արդյունքները, 3 անգամ քվեարկություն կազմակերպելով ու խախտելով "Ազգային ժողովի կանոնակարգ" ՀՀ սահմանադրական օրենքը, քիչ առաջ նրանք որոշեցին ԱԺ նիստն անցկացնել փակ ռեժիմով՝ այն դեպքում, երբ պետք է քվեարկվի մեր կողմից մշակված նախագիծը՝ նշյալ հարցի կապակցությամբ միջազգային հանրությանն ուղղված ուղերձով։

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին