Կարևոր իրադարձություններ

Արմավիրի բնակարաններից մեկում փրկարարները հայտնաբերել են 59-ամյա քաղաքացու դի

07 Նոյեմբեր, 2020 19:25
Արմավիրի բնակարաններից  մեկում փրկարարները հայտնաբերել են 59-ամյա քաղաքացու դի

Նոյեմբերի 7-ին, ժամը 16:16-ին Արմավիրի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արմավիր քաղաքի Հանրապետության փողոցի 1-ին շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին: Այս մասին հայտնում են ԱԻ նախարարության լրատվական ծառայությունից։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Փրկարարները բացել են բնակարանի դուռը և ննջասենյակի մահճակալին հայտնաբերել Սուրեն Կ․-ի (ծնված 1961 թ.) դին, այնուհետև դին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային:

 
 

Լրահոս

Դիտել ավելին