Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    490
    497

  • EUR

    578
    592

  • RUB

    6,32
    6,62

Կարևոր իրադարձություններ

Նիկոլ Փաշինյանն ընդունել է հանդիպելու առաջարկը. «Ժողովուրդ»

08 Հոկտեմբեր, 2020 09:12
Նիկոլ Փաշինյանն ընդունել է հանդիպելու առաջարկը. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանն արդեն ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին տեղեկացրել է, որ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն առաջարկում է փակ հանդիպում, որի ժամանակ կքննարկեն այն գաղտնի հարցերը, որոնք կապված են Արցախի Հանրապետությունում ընթացող պատերազմի հետ: Միրզոյանը սպասում է, թե երբ վարչապետը օր ու ժամ կնշանակի հանդիպման համար:

«Շատ պատգամավորներ Արցախում էին, եւ գիտեն՝ ինչ էր կատարվում ռազմաճակատում, բայց շատ կարեւոր հանգամանք կա՝ արտաքին հարաբերությունների հետ կապված։ Շատերս ուզում ենք իմանալ՝ ինչ խոսակցություններ են գնում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի եւ ԱՄՆ պաշտոնյաների հետ », – նշել էր նա:

Ավելին, «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանն էլ մեզ հետ զրույցում հայտարարեց, որ իրենք տեղեկության պակաս ունեն, ու, ռազմական դրությամբ պայամանավորված, պետք է հանդիպումը փակ կազմակերպել, որպեսզի կարողանան պարզել բոլոր այն հարցերը, որոնց մասին չեն կարող բարձրաձայնել: Ու հենց դա էր պատճառը, որ երեկ՝ ԱԺ կառավարություն հարցուպատասխանի ժամանակ, որեւէ պատգամավոր չգրանցվեց հարցեր ուղղելու համար: Հիմա գնդակը հայրենի իշխանությունների դաշտում է, ընդդիմությունը սպասում է այդ հանդիպմանը:

Ավելի մանրամասն՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին