Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    482,5
    487,5

  • EUR

    561,5
    571,5

  • RUB

    6,2
    6,45

Կարևոր իրադարձություններ

Օտարերկրացիներն օդային ճանապարհով կկարողանան Հայաստան գալ. Ավինյան

12 Օգոստոս, 2020 16:27
Օտարերկրացիներն օդային ճանապարհով կկարողանան Հայաստան գալ. Ավինյան

ԱԺ նիստի ժամանակ փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանը հայտարարեց, որ օդային ճանապարհով օտարերկրյա քաղաքացիների մուտքի արգելքը հանվել է, սակայն  ցամաքային սահմանով սահմանափակումը շարունակում է գործել:

«Օտարերկրյա քաղաքացիների համար ժամանակավորապես հանվել է սահմանային անցման կետերում մուտքի վիզա ստանալու հնարավորությունը: Նրանք Հայաստան կարող են ժամանել միայն արտերկրում մեր դիվանագիտական ներկայացուցչություններում կամ հյուպատոսական հիմնարկներում տրված վիզայի կամ էլեկտրոնային մուտքի վիզայի հիման վրա։ Այս ամենի նպատակն է բարձրացնել անձանց ներհոսքի կառավարելիությունն ու կանխատեսելիությունը»,- հայտարերեց Տիգրան Ավինյանը և հավելեց, որ փոփոխություններ են արվել նաև արտերկրից ժամանող անձանց ինքնամեկուսացման ընթացակարգերում։

Այսուհետև Հայաստանի տարածք մուտք գործող անձը, եթե չի հոսպիտալացվել կարող է իր ընտրությամբ կա՛մ ինքնամեկուսանալ, կա՛մ էլ ինքնամեկուսացման ընթացքում ՊՇՌ հետազոտություն անցնել և թեստի բացասական արդյունքի դեպքում դուրս գալ ինքնամեկուսացումից։

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին