Սիրիա ուղևորվող ռուսական բեռնատար ինքնաթիռը ստիպված է եղել փոխել իր երթուղին այն բանից հետո, երբ Բուլղարիան նրա համար փակել է իր օդային տարածքը, հայտնում է replyua.net-ը: Այդ մասին հաղորդել են Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարությունում:
Արդյունքում ինքնաթիռը այլ երթուղիով է բեռը հասցրել Լաթակիա, սակայն չի ճշտվում, թե հատկապես ինչ ճանապարհով: Սոֆիայի իշխանությունները հայտարարել են, որ ռուսական ինքնաթիռը մերժում է ստացել ժամանակին հայտ չներկայացնելու պատճառով:
Ավելի վաղ Բուլղարիան ԱՄՆ խնդրանքով արդեն փակել էր իր օդային տարածքը ռուսական «հումանիտար» բեռներով Սիրիա թռչող ինքնաթիռների համար: Ներկայումս ԱՄՆ-ը ջանում է պայմանավորվել Թուրքիայի և Իրաքի հետ Սիրիա ուղևորվող ռուսական ինքնաթիռների վրա արգելք դնելու հարցով: