Կարևոր իրադարձություններ

Ոստիկանապետի հանձնարարությամբ՝ լրատվամիջոցի հրապարակման հիման վրա, ոստիկանության շտաբում նշանակվել է ծառայողական քննություն

07 Հուլիս, 2020 18:15
Ոստիկանապետի հանձնարարությամբ՝ լրատվամիջոցի հրապարակման հիման վրա, ոստիկանության շտաբում նշանակվել է ծառայողական քննություն

ՀՀ Ոստիկանությունը հայտարարություն է տարածել, որտեղ մասնավորապես ասվում է․

«Օրերս զանգվածային լրատվության միջոցներից մեկում «Կոռուպցիոն բացահայտումներ ոստիկանությունում, որոնք գաղտնի են պահվում» վերտառությամբ հոդված էր հրապարակվել։ Տեղեկացնում ենք, որ ոստիկանության պետ Վահե Ղազարյանի հանձնարարությամբ հրապարակման հիման վրա ոստիկանության շտաբում  նշանակվել է ծառայողական քննություն»:

Տղեկացնենք, որ ըստ մամուլի հրապարակումների՝ խոսքը նախկին ոստիկանապետ Արման Սարգսյանի և ոստիկանության պետի երկու տեղակալների՝ Հայկ Մհրյանի և Արթուր Մարտիրոսյանի մասին է։

 

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին