Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    482,5
    488,5

  • EUR

    570
    582

  • RUB

    6,46
    6,76

Կարևոր իրադարձություններ

5 օր առաջ կորած քաղաքացու որոնողական աշխատանքները դադարեցվել են․ քաղաքացին չի հայտնաբերվել. ԱԻՆ

01 Հուլիս, 2020 21:39
5 օր առաջ կորած քաղաքացու որոնողական աշխատանքները դադարեցվել են․ քաղաքացին չի հայտնաբերվել. ԱԻՆ

Հուլիսի 1-ին, ժամը 09։30-ին ԱԻՆ ՓԾ Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության հատուկ ջրափրկարարական ջոկատի օպերատիվ խումբը կորած քաղաքացու որոնողական աշխատանքները վերսկսելու նպատակով մեկնել է Սևան քաղաքի «Արևիկ» հանգստի գոտուն հարակից տարածք։ Այս մասին հայտնում են ԱԻՆ լրատվական ծառայությունից։ 

Եղանակային պայմաններից ելնելով ժամը 16։50-ին որոնողական աշխատանքները դադարեցվել են․ քաղաքացին չի հայտնաբերվել։

Հիշեցնենք, որ հունիսի 26-ին, ժամը 13:04-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ ժամը 06։00-ի սահմաններում Սևան քաղաքի «Արևիկ» հանգստի գոտուն հարակից տարածքում քաղաքացին (Կոլյա Պ․, ծնված 1971 թ․) նավակով մտել է լիճ ձկնորսության և չի վերադարձել։

ԱԻՆ ՓԾ Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության հատուկ ջրափրկարարական ջոկատի ջրափրկարարների կողմից հունիսի 26-30-ն իրականացված ամենօրյա ստորջրյա որոնողական աշխատանքներն ավարտվել են անարդյունք. քաղաքացին չի հայտնաբերվել:

 

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին