Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    476
    480

  • EUR

    555,5
    563,5

  • RUB

    7,9
    8,15

Կարևոր իրադարձություններ

Ingo Armenia

Երևանում ընթանում է Հայերենագիտական միջազգային տասներորդ գիտաժողովը

07 Հոկտեմբեր, 2015 16:26
Երևանում ընթանում է Հայերենագիտական միջազգային տասներորդ գիտաժողովը

ՀՀ ԳԱԱ Հ.Աճառյանի անվան լեզվի ինստիտուտում աշխատանքներն սկսեց Հայերենագիտական միջազգային տասներորդ գիտաժողովը: Գիտաժողովի բացմանը ներկա էին ՀՀ սփյուռքի փոխնախարար Ս.Սրապիոնյանը, ՀՀ լեզվի պետական տեսչության պետ Ս.Երիցյանը, ՀՀ Ազգային ժողովի ներկայացուցիչներ, ակադեմիական և բուհական համակարգերի ներկայացուցիչներ, այլ հյուրեր: Բացելով լիագումար նիստը՝ լեզվի ինստիտուտի տնօրեն Վ.Կատվալյանը կարևորեց գիտաժողովների դերը գիտության զարգացման, գիտական ձեռքբերումների հանրայնացման առումներով: Գիտաժողովի մասնակիցներին ողջունեցին և գիտական նոր հաջողություններ մաղթեցին ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Վ.Բարխուդարյանը, Ս.Սրապիոնյանը, Ս.Երիցյանը: Լիագումար նիստում իրենց զեկուցումները ներկայացրին ՀՀ ԳԱԱ թղթակից անդամներ Լ.Հովհաննիսյանը, Ա.Դոլուխանյանը, բանասիրական գիտությունների դոկտոր Վ.Համբարձումյանը, բանասիրական գիտությունների թեկնածու Ն.Պողոսյանը, Ֆրանսիան ներկայացնող հայագետ Տ.Դալալյանը: Գիտաժողովին մասնակցում են հայագետներ Հայաստանի Հանրապետությունից և Արցախից, Ֆրանսիայից, Ռուսաստանի Դաշնությունից և ԱՄՆ-ից: Եռօրյա գիտաժողովում կհնչեն հինգ տասնյակ զեկուցումներ՝ նվիրված հայոց լեզվի ուսումնասիրության գրեթե բոլոր ոլորտներին:

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին