Կարևոր իրադարձություններ

27-ամյա մարտունեցուն վիճաբանության ժամանակ դանակահարել է 29-ամյա համաքաղաքացին (տեսանյութ)

19 Հունիս, 2020 22:43
27-ամյա մարտունեցուն վիճաբանության ժամանակ դանակահարել է 29-ամյա համաքաղաքացին (տեսանյութ)

Հունիսի 18-ին, ժամը 22.45-ին, հիվանդանոցից ոստիկանության Մարտունու բաժին հաղորդում էր ստացվել, որ կրծքավանդակի կտրած-ծակած, գլխի շրջանի բազմակի կտրած, արնահոսող վերքերով բուժօգնության է տեղափոխվել 27-ամյա երիտասարդ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ոստիկանությունը:

Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ նույն օրը, ժամը 21.30-ի սահմաններում, Մարտունի քաղաքի Կամոյի փողոցի բենզալցակայանում, կենցաղային հարցերի շուրջ վիճաբանության ժամանակ, երիտասարդին դանակահարել էր Մարտունի քաղաքի 29-ամյա մի բնակիչ: Նա ներկայացվել է ոստիկանության բաժին և տվել ինքնախոստովանական բացատրություն:

Հանցագործության գործիք դանակն առգրավվել է: Նյութեր են նախապատրաստվում:

 

 

Լրահոս

Դիտել ավելին