Կարևոր իրադարձություններ

«Զվարթնոց» օդանավակայանում ռումբի առկայության մասին ահազանգ է եղել. տեղազննման արդյունքում ռումբ չի հայտնաբերվել

28 Մայիս, 2020 12:00
«Զվարթնոց» օդանավակայանում ռումբի առկայության մասին ահազանգ է եղել. տեղազննման արդյունքում ռումբ չի հայտնաբերվել

Այսօր՝ մայիսի 28-ին, ժամը 01։22-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ «Զվարթնոց» օդանավակայանում ռումբ է տեղադրված։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԻՆ լրատվական ծառայությունից։

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը:

Փրկարարները ոստիկանության աշխատակիցների հետ համատեղ տարհանել են օդանավակայանի 4 աշխատակցի։

Տեղազննման արդյունքում ռումբ չի հայտնաբերվել։

 

 
 
 

Լրահոս

Դիտել ավելին