Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    476,5
    480,5

  • EUR

    558
    566

  • RUB

    7,95
    8,2

Կարևոր իրադարձություններ

Ingo Armenia

Մայրաքաղաքի համար 192 հիմնական դպրոցն անվանակոչվել է Խորհրդային Միության լեգենդար հայ հետախույզ Գևորգ Վարդանյանի անունով (լուսանկարներ)

07 Հոկտեմբեր, 2015 15:59
Մայրաքաղաքի համար 192 հիմնական դպրոցն անվանակոչվել է Խորհրդային Միության լեգենդար հայ հետախույզ Գևորգ Վարդանյանի անունով (լուսանկարներ)

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանի և բազմաթիվ հյուրերի հետ միասին ներկա է գտնվել մայրաքաղաքի համար 192 հիմնական դպրոցի անվանակոչման հանդիսավոր արարողությանը, որն այսուհետ կկրի Խորհրդային Միության լեգենդար հայ հետախույզ Գևորգ Վարդանյանի անունը։ Միջոցառմանը մասնակցել է նաև լեգենդար հետախույզի կինը՝ Գոհար Վարդանյանը, ով իր շնորհակալությունը փոխանցելով նախաձեռնողներին ու այն իրագործողներին, կրթօջախում սովորող աշակերտներին խորհուրդ է տվել լինել աշխատասեր, պատասխանատու, նվիրված ու հայրենասեր: Ներկաներին ուղղված ողջույնի իր խոսքում Երևանի քաղաքապետարանի հանրակրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանն իր հերթին նկատել է, որ իրականում մեծ պատիվ է կրթվել ու դաստիարակվել Գևորգ Վարդանյանի անունը կրող դպրոցում, ում կենսագրությունն արդեն իսկ մեծ խորհուրդ է բոլորի ու հատկապես մատաղ սերնդի համար: 
«Մենք հպարտանալու մեծ առիթ ունենք, որովհետև Սովետական Միությունում հայազգի լեգենդար հետախույզն առաջիններից մեկն է եղել, որը պարգևատրվել է Սովետական Միության հերոսի կոչումով: Իրավամբ մեզ համար այսօր տոն է, և Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, հարգելով Գևորգ Վարդանյանի գործընկերների, մերձավորների, հարազատների, ինչպես նաև համար 192 հիմնական դպրոցի մանկավարժական ու ծնողական համայնքի խնդրանք-առաջարկը, կայացրեց այս որոշումն ու դպրոցի անվանակոչման հարցն ընդգրկվեց Երևանի ավագանու նիստի օրակարգում»,- նշել է Գայանե Սողոմոնյանը: 
Հանդիսավոր արարողության շրջանակում դպրոցի սաները ներկաներին ողջունել են իրենց ելույթներով: Այնուհետ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանի և լեգենդար հայ հետախույզի կնոջ՝ Գոհար Վարդանյանի հետ միասին դպրոցի տնօրենի ուղեկցությամբ ծանոթացել է նաև կրթօջախում բացված Գևորգ Վարդանյանի անունը կրող թանգարանի ցուցանմուշներին:


Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին