Կարևոր իրադարձություններ

Պատահարներ Երևանում և հանրապետության ավտոճանապարհներին

16 Հոկտեմբեր, 2015 23:52
Պատահարներ Երևանում և հանրապետության ավտոճանապարհներին

Հոկտեմբերի 15-ին, ժամը 20.45-ին, «Մերսեդես Բենց» մակնիշի ավտոմեքենան Երևանի Արշակունյաց պողոտայի թիվ 61 հասցեի մոտ բախվել է բաժանարար բետոնե պատնեշին:
Վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: 
Կատարվում է քննություն:

***
Հոկտեմբերի 15-ին, ժամը 07.50-ին, «Օպել» մակնիշի ավտոմեքենան Երևանի Տիգրան Մեծի պողոտայի և Քրիստափորի փողոցի խաչմերուկում բախվել է «Մերսեդես Բենց» մակնիշի ավտոմեքենայի:
«Օպել»-ի վարորդը մարմնական վնասվածքներով բուժօգնության է դիմել հիվանդանոց: 
Կատարվում է քննություն:

***
Հոկտեմբերի 15-ին, ժամը 08.15-ին, «Մերսեդես Բենց» մակնիշի ավտոմեքենան Երևանի Քրիստափորի փողոցի թիվ 14/8 հասցեի մոտ բախվել է «Միցուբիշի» մակնիշի ավտոմեքենայի:
«Միցուբիշի»-ի 2 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: 
Կատարվում է քննություն:

***
Հոկտեմբերի 15-ին, ժամը 08.15-ին, «Միցուբիշի» մակնիշի ավտոմեքենան Երևանի Դավիթ-Բեկի փողոցի թիվ 83/8 հասցեի մոտ բախվել է «Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենայի:
«Ֆոլքսվագեն»-ի վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: 
Կատարվում է քննություն:

***
Հոկտեմբերի 15-ին, ժամը 18.20-ին, հիվանդանոցից Ճանապարհային ոստիկանությունում հաղորդում է ստացվել, որ մարմնական վնասվածքներով բուժօգնության է դիմել 59-ամյա տղամարդ, ով հայտնել է, որ վնասվածքները ստացել է նույն օրը Երևանի Կիևյան փողոցում՝ իր վարած մոտոցիկլետը շրջվելու հետևանքով:
Կատարվում է քննություն:

***
Հոկտեմբերի 15-ին, ժամը 06.00-ին, «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենան Երևանի Մյասնիկյան պողոտայի թիվ 22 հասցեի մոտ բախվել է ճամփեզրին կայանված «ԶԻԼ» մակնիշի ավտոմեքենայի:
«ԲՄՎ»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: 
Կատարվում է քննություն:

***
Հոկտեմբերի 15-ին, ժամը 22.00-ի սահմաններում, Արմավիր-Երևան ճանապարհի 2-րդ կմ-ին իրար են բախվել «ՎԱԶ-21015» և «Լադա-21723» մակնիշի ավտոմեքենաներ:
«Լադա-21723»-ի 2 ուղևորները մարմնական վնասվածքներով դիմել են հիվանդանոց: 
Կատարվում է քննություն:

***
Հոկտեմբերի 15-ին, ժամը 17.50-ի սահմաններում, «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Գեղարքունիքի մարզի Գանձակ գյուղի Հենրիկ Աբրահամյան փողոցում վրաերթի է ենթարկել 27-ամյա քաղաքացուհու, նրան տեղափոխել հիվանդանոց և մեղայականով ներկայացել ոստիկանություն:
Կատարվում է քննություն:

***
Հոկտեմբերի 15-ին, ժամը 22.30-ի սահմաններում, Սպիտակ-Սարալանջ ճանապարհի 17-րդ կմ-ին «Օպել Վեկտրա» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և շրջվել, ինչի հետևանքով վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: 
Կատարվում է քննություն:

***
Հոկտեմբերի 15-ին, ժամը 14.30-ի սահմաններում, «ՎԱԶ-21104» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Գյումրիի Մ.Խորենացու փողոցի թիվ 34 շենքի դիմաց վրաերթի է ենթարկել 32-ամյա քաղաքացուհու, ով մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: 
Կատարվում է քննություն:

***
Հոկտեմբերի 15-ին, ժամը 17.10-ի սահմաններում, «Օպել Զաֆիռա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևան-Գյումրի-Բավրա ճանապարհի 160-րդ կմ-ին վրաերթի է ենթարկել 18-ամյա քաղաքացուհու, ով մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: 
Կատարվում է քննություն:

***
Հոկտեմբերի 15-ին, ժամը 19.00-ի սահմաններում, Տավուշի մարզի Դեղձավան գյուղի խաչմերուկում իրար են բախվել «Օպել Աստրա» և «Ֆոլքսվագեն ԼT-35» մակնիշի ավտոմեքենաներ:
«Օպել Աստրա»-ի վարորդը մարմնական վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց: 
Կատարվում է քննություն:

 

Լրահոս

Դիտել ավելին