Փետրվարի 28-ին Գյումրիի շտապ բուժօգնության կայանը ահազանգ է ստացել քաղաքի Ղանդիլյան փողոցի բնակարաններից մեկի բնակչից: Շտապօգնության կայանի աշխատակիցները տեղում պարզել են, որ Գյումրիի 35-ամյա բնակիչ Լուսինե Համլետի Ասատրյանը տանը ծննդաբերել է, ինչի հետևանքով արական սեռի նորածինը մահացել է:
Դեպքի մանրամասները պարզում են իրավապահները: