Կարևոր իրադարձություններ

ԱՀ կառավարությունը ձեռնամուխ է եղել ՀԷԿ-երի կառուցման ու շահագործման հարցերի համակողմանի և օբյեկտիվ ուսումնասիրությանը

04 Փետրվար, 2020 20:28
ԱՀ կառավարությունը ձեռնամուխ է եղել ՀԷԿ-երի կառուցման ու շահագործման հարցերի համակողմանի և օբյեկտիվ ուսումնասիրությանը

Արցախի Հանրապետության պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը փետրվարի 4-ին հանդիպել է շրջակա միջավայրի վրա փոքր հիդրոէլեկտրակայանների ազդեցությունն ուսումնասիրող հանձնաժողովի անդամների հետ:

Ողջունելով ներկաներին՝ պետական նախարարը, մասնավորապես, նշել է.

«Արցախի Հանրապետության կառավարությունը, ականջալուր լինելով փոքր հիդրոէլեկտրակայանների կառուցման ու շահագործման ընթացքում շրջակա միջավայրի վրա հնարավոր բացասական ազդեցության շուրջ մտահոգություններին, ձեռնամուխ է եղել հարցի համակողմանի և օբյեկտիվ ուսումնասիրությանը: Կառավարությունը ստանձնելով մասնագիտական, անկախ հանձնաժողով ձևավորելու հանձնառություն՝ դիմել է ՀՀ կառավարությանը՝ հանձնաժողովի կազմում բնապահպանական և հիդրոէներգետիկ ոլորտի մասնագետներ ներգրավելու խնդրանքով: Եվ ես ուզում եմ շնորհակալություն հայտնել հայաստանյան մեր գործընկերներին՝ ընդառաջելու և Արցախի Հանրապետություն մասնագետներ գործուղելու պատրաստակամության համար»:

 

 

Լրահոս

Դիտել ավելին