Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    476,5
    480

  • EUR

    513,5
    521,5

  • RUB

    7,33
    7,53

Կարևոր իրադարձություններ

«Օրենսդիրն ու գործադիրը քայլեր կձեռնարկեն՝ ՍԴ ճգնաժամին լուծում տալու համար»․ Արմեն Գրիգորյան

28 Հունվար, 2020 10:41
«Օրենսդիրն ու գործադիրը քայլեր կձեռնարկեն՝ ՍԴ ճգնաժամին լուծում տալու համար»․ Արմեն Գրիգորյան

«Եռաբլուր» զինվորական պանթեոնում լրագրողները դիմելով ԱԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանին, հարցրել են, թե իշխանություննեն ինչպե՞ս են պատկերացնում ՍԴ շուրջ ստեղված իրավիճակի հանգուցալուծումը.

«Վարչապետը երեկ, ընդհանուր առմամբ, խոսել է, կարծում եմ՝ օրենսդիրն ու գործադիրը քայլեր կձեռնարեն՝ ճգնաժամին լուծում տալու համար»:

Հարցին, թե ի՞նչ քայլեր են ձեռնարկելու իշխանությունները. «Քննարկումներն ընթանում են, գիտեք, որ քայլեր արդեն եղել են, նույն վաղաժամ կենսաթոշակի գնալու օրենքը, նաեւ ԱԺ-ի ձեռնարկած քայլերը, բոլորը նպատակ ունեին հենց ճգնաժամը լուծելու համար: Քանի դեռ լուծում չի ստացել հարցը, շարունակելու են քայլեր ձեռնարկել»:

Ճշտող հարցին՝ սահմանադրական փոփոխությունների ճանապարհո՞վ, ասաց. «Դրանք կարող են լուծման մի ճանապարհ լինել»:

 

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին