Կարևոր իրադարձություններ

Արմեն Սարգսյանը նոր որոշում է ստորագրել

23 Սեպտեմբեր, 2019 11:52
Արմեն Սարգսյանը նոր որոշում է ստորագրել

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը արտակարգ դեսպանորդ և լիազոր նախարարի դիվանագիտական աստիճան շնորհելու մասին որոշում է ստորագրել.

Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 3-րդ մասի, ինչպես նաև «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի 21-րդ հոդվածի 1-ին մասի.
Արտակարգ դեսպանորդ և լիազոր նախարարի դիվանագիտական աստիճան շնորհել՝

Դավիթ Ալեքսանդրի ՎԻՐԱԲՅԱՆԻՆ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության եվրասիական տարածաշրջանի վարչության պետ

Արտեմ Ազնաուրի ԱԶՆԱՈՒՐՅԱՆԻՆ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության բազմակողմ քաղաքականության և զարգացման համագործակցության վարչության բազմակողմ տնտեսական համագործակցության բաժնի խորհրդական:

 

Լրահոս

Դիտել ավելին