Կարևոր իրադարձություններ

Երևանում ձերբակալվել է 34-ամյա տղամարդը, որը սեքսուալ բնույթի գործողություններ է կատարել 10-ամյա աղջնակի նկատմամբ. Shamshyan.com

21 Հուլիս, 2019 11:06
Երևանում ձերբակալվել է 34-ամյա տղամարդը, որը սեքսուալ բնույթի գործողություններ է կատարել 10-ամյա աղջնակի նկատմամբ. Shamshyan.com

Հուլիսի 20-ին ոստիկանության Մաշտոցի բաժնի քրեական հտախուզության և անչափահասների գործերով բաժանմունքների ծառայողների ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է ոստիկանության Մաշտոցի բաժին ահազանգած Աջափնյակ վարչական շրջանի բնակիչ՝ 45-ամյա Մ. Հ.-ի հայտնած տեղեկությունն այն մասին, թե ով է սեքսուալ բնույթի գործողություններ կատարել 10-ամյա աղջկա նկատմամբ։ 

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ոստիկանների բացատրական աշխատանքների արդյունքում այսօր Մաշտոցի ոստիկանություն է մեղայականով ինքնակամ ներկայացել Աջափնյակ վարչական շրջանի բնակիչ՝ 34-ամյա Է. Ա.-ն, որը ձերբակալվել է։ Աղբյուրի տեղեկություններով՝ նա երեխային խաբելով հրավիրել է տուն և այնտեղ՝ սենյակում, անառակաբարո և սեքսուալ բնույթի գործողություններ է կատարել։

Մանրամասները` սկզբնաղբյուր լրատվամիջոցում:

 

Լրահոս

Դիտել ավելին