Կարևոր իրադարձություններ

Տեղի է ունեցել ՀՅԴ-«Երկիր ծիրանի» հանդիպում

04 Հուլիս, 2019 21:22
Տեղի է ունեցել ՀՅԴ-«Երկիր ծիրանի» հանդիպում

Շարունակվում են ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի նախաձեռնած քաղաքական խորհրդակցությունները։ Այսօր ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնում տեղի ունեցավ հանդիպում «Երկիր Ծիրանի» կուսակցության հետ, որին մասնակցում էին կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանը, Գործադիր մարմնի անդամներ Արամ Ենոքյանը, Մարինա Կրիմլյանը եւ Քաղաքական խորհրդի ղեկավար Գուրգեն Ներսիսյանը։ ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմինը ներկայացնում էին ընկերներ Լիլիթ Գալստյանը, Արմենուհի Կյուրեղյանը, Շաղիկ Մարուխյանը եւ Արթուր Խաչատրյանը։

Կողմերն անդրադարձ կատարեցին Հայաստանի ներքաղաքական կյանքի զարգացումներին, իրենց մտահոգությունը հայտնեցին երկրի արտաքին եւ ներքին ճակատներում առկա մարտահրավերների առնչությամբ՝ անընդունելի համարելով ազգային պետական ուղեգծից շեղման տեսանելի միտումները։ Երկու կուսակցություններն էլ անթույլատրելի են գտնում երկրում տիրող անհանդուրժողականության մթնոլորտը եւ հատկապես Արցախի շուրջ ազգային միասնականության ոգին ջլատող դրսեւորումները։

Կողմերը քննարկել են նաեւ ազգային պետական շահից բխող միասնական օրակարգերի ձեւավորումն ու նրանց շուրջ համագործակցության հնարավորությունը։

 

 

Լրահոս

Դիտել ավելին