Կարևոր իրադարձություններ

ԱՄՆ Մեծ Բրիտանիային խնդրել է արտահանձնել Ասանժին. Factor.am

11 Հունիս, 2019 21:45
ԱՄՆ Մեծ Բրիտանիային խնդրել է արտահանձնել Ասանժին. Factor.am

ԱՄՆ Արդարադատության նախարարությունը Վիքիլիքսի հիմնադիր Ջուլիան Ասանժի արտահանձնման վերաբերյալ պաշտոնական հարցում է ուղարկել Մեծ Բրիտանիա։ Այս մասին հայտնում է  ՏԱՍՍ գործակալությունը՝ հղում անելով Washington Post-ին։

Վաշինգտոնի և Լոնդոնի միջև արտահանձնման մասին պայմանագրի համաձայն՝  առաջարկը պետք է ուղարկվի Ասանժի ձերբակալությունից հետո 60 օրվա ընթացքում։

Այդ փաստաթղթով ԱՄՆ-ին արգելվում է Ասանժին մեղադրել ցանկացած ենթադրյալ հանցագորության համար, բացի այն մեղադրանքներից, որոնք նշված են հարցման մեջ։

«Կոմսոմոլսկայա պրավդա» օրաթերթի փոխանցմամբ էլ  Վիքիլիքսի գլխավոր խմբագիր Կրիստին Հրաֆնսոնը հայտարարել է, որ  Ասանժի դատական  գործը կարող է երկար տարիներ ձգվել։

Նա ընդգծել է, որ առաջիկա շաբաթներին կամ ամիսներին պաշտպանական  ու մեղադրող կողմերից հայտարարություններ են սպասվում։

Նշենք, որ  Մեծ Բրիտանիայի ոստիկանությունը ապրիլի 11-ին ձերբակալել էր Վիքիլիքսի հիմնադիր  Ջուլիան Ասանժին։

Ավելի ուշ՝ մայիսի 30-ին, նրա առողջական վիճակը Լոնդոնի Բելմարշ բանտում գտնվելու ընթացքում վատթարացել էր:Վիքիլիքսից տեղեկացրել էին, որ Ասանժին տեղափոխել են բանտի հիվանդանոցային բաժանմունք։

Հիշեցնենք, որ նա 2012 թվականից թաքնվում էր բրիտանական իշխանություններից և քաղաքական ապաստան էր խնդրել Էկվադորից:   


 

Լրահոս

Դիտել ավելին