Կարևոր իրադարձություններ

Վրաստանում ուղղաթիռի կործանման հետեւանքով 3 մարդ է զոհվել

06 Հունիս, 2019 18:20
Վրաստանում ուղղաթիռի կործանման հետեւանքով 3 մարդ է զոհվել

Վրաստանի Կազբեգիի բարձրլեռնային տեղանքում ուղղաթիռի կործանման հետեւանքով 3 մարդ է զոհվել: Այս մասին հաղորդում է «Ռուսթավի 2» հեռուստաալիքը։ Զոհերի թվում է օդաչուն եւ «Rooms Hotel Kazbegi» հյուրանոցի 2 աշխատակից։ 

Նախնական տվյալներով՝ ամերիկյան «Bell505» ուղղաթիռը պատկանել է «Ավիատոր Պլյուս» մասնավոր ընկերությանը։ Ընկերության ներկայացուցչի խոսքով՝ հետաքննություն է սկսվել, սակայն դեպքի մանրամասները դեռ պարզ չեն։ Նա մանրամասնել է, որ ուղղաթիռը 2018 թվականի արտադրության էր եւ մեկ տարի կանոնավոր ռեժիմով թռիչքներ է իրականացրել։ 

«Ավիատոր Պլյուս» ընկերությունը պատկանում է «Adjaragroup»-ին, որը Վրաստանում հյուրանոցային բիզնեսով է զբաղվում: Այդ ընկերությանն է պատկանում Rooms հյուրանոցների ցանցը: 

«Adjaragroup» կազմակերպության հատուկ հայտարարության մեջ նշվում է, որ ուղղաթիռն ուղեւորվելիս է եղել Կազբեգիի շրջանում գտնվող «Rooms Hotel Kazbegi» հյուրանոց։ Փաստի առթիվ Վրաստանի ՆԳՆ-ն քրեական գործ է հարուցել։

 

Լրահոս

Դիտել ավելին