Կարևոր իրադարձություններ

Չավուշօղլուն դարձյալ խոսել է ղարաբաղյան հակամարտությունից

03 Հունիս, 2019 13:23
Չավուշօղլուն դարձյալ խոսել է ղարաբաղյան հակամարտությունից

Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն  Սաուդյան Արաբիայում ընթացող «Իսլամական համագործակցություն» կազմակերպության  (ԻԻԿ) 14-րդ գագաթնաժողովի շրջանակներում խոսել է ղարաբաղյան հակամարտության մասին՝ կրկնելով թուրք-ադրբեջանական հիմնազուրկ թեզերը. գրում է ermenihaber-ը:

Խոսելով Սիրիայի, Լիբիայի, Կիպրոսի, Յեմենի հակամարտությունները կարգավորելու անհրաժեշտության մասին՝ թուրք պաշտոնյան նաև անդրադարձել է ղարաբաղյան հիմնահարցին։

«Լեռնային Ղարաբաղի խնդիրը պետք է կարգավորվի Ադրբեջանի տարածքային ամբողջականության, ինքնիշխանության, միջազգային իրավունքների, ինչպես նաև ՄԱԿ-ի կողմից ընդունված բանաձևերի շրջանակներում»,- ասել է Չավուշօղլուն։

Նշենք, որ ԻԻԿ-ի գագաթնաժողովներում Թուրքիան հաճախակի է հնչեցնում ղարաբաղյան հարցը՝ դրսևորելով բացահայտ կողմնակալ և ադրբեջանամետ պահվածք։ 

 

Լրահոս

Դիտել ավելին