Կարևոր իրադարձություններ

Աֆղանստանում 3 պայթյուն է որոտացել, կան զոհեր և տուժածներ

13 Մայիս, 2019 21:43
Աֆղանստանում 3 պայթյուն է որոտացել, կան զոհեր և տուժածներ

Աֆղանստանի արևելյան Ջալալաբադ քաղաքում որոտացած 3 պայթյունի հետևանքով առնվազն 3 մարդ է զոհվել, շուրջ 2 տասնյակը տուժել է, գրում է Daily Mail-ը:

Հաղորդվում է, որ պայթյունները որոտացել են քաղաքի կենտրոնում՝ ոստիկանական զրահապատ մեքենայի մոտ:

Դեպքի հանգամանքների մասին դեռևս տեղեկություններ չեն հաղորդվում: Ահաբեկչական գործողության հեղինակները հայտնի չեն, սակայն նշվում է, որ տվյալ շրջանում «Թալիբան» և «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումների զինյալներ են գործում:

Հիշեցնենք, որ մարտի 16-ին Պակիստանի հետ սահմանից ոչ հեռու գտնվող Ջալալաբադ քաղաքում մահապարտ ահաբեկիչների կողմից իրականացված հարձակման հետևանքով 16 մարդ էր զոհվել:

 

Լրահոս

Դիտել ավելին