Կարևոր իրադարձություններ

Արմավիրի մարզում Mercedes-ը տապալել է մի քանի ծառ ու կողաշրջված վիճակում հայտնվել առվի մեջ

12 Մայիս, 2019 20:44
Արմավիրի մարզում Mercedes-ը տապալել է մի քանի ծառ ու կողաշրջված վիճակում հայտնվել առվի մեջ

Այսօր՝ մայիսի 12-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 17:20-ի սահմաններում, Mercedes մակնիշի 35 ՍQ 494 համարանիշի ավտոմեքենայի վարորդը, Առատաշեն գյուղի սկզբնամասում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գուտուց, բախվել ծառերին և կողաշրջված վիճակում հայտնվել դաշտամիջյան հատվածով անցնող առվակի մեջ:

 

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ոստիկանությունը պարզում է վարորդի ինքնությունը և արդյոք վթարի հետևանքով տուժածներ կան: Դեպքի վայրում հավաքվածներն ասել են, որ վթարից կարճ ժամանակ անց օպերատիվորեն ժամանել է Վաղարշապատի հիվանդանոցի բժիշկների հերթապահ խումբը, սակայն վարորդը տեղում առաջին բուժօգնությունն ստանալուց հետո հրաժարվել է հիվանդանոց մեկնել՝ պատճառաբանելով, որ վթարի հետևանքով ինքը վնասվածքներ չի ստացել:

Ամբողջությամբ` սկզբնաղբյուր կայքում:

 

Լրահոս

Դիտել ավելին