Կարևոր իրադարձություններ

Հայտնաբերվել է մի քանի մեքենաներից գողություններ կատարողը

12 Փետրվար, 2019 20:26
Հայտնաբերվել է մի քանի մեքենաներից գողություններ կատարողը

Փետրվարի 9-ին, ժամը 1-ն անց 55-ին, ոստիկանություն զանգահարած քաղաքացին հայտնեց, որ կոտրել են իրենց շենքի բակում կայանված մեքենայի ապակիները և փորձել գողություն կատարել, սակայն չկարողանալով բացել դռները՝ ոչինչ չգողանալով հեռացել են:

ՀՀ ոստիկանության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ, նույն օրը, ժամը 11-ն անց 40-ին, մեկ այլ քաղաքացի ահազանգեց, որ տեխնիկական միջոցների գործադրմամբ շարժիչի կափարիչը բացելու միջոցով գողացել են բակում կայանված մեքենայի էլեկտրական մարտկոցը և ինդուկցիոն կոճը, նաև դռան ապակին կոտրել ու սրահից տարել են գումար:

Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի ծառայողները, իրացնելով ստացված օպերատիվ տվյալները, փետրվարի 11-ին գողությունը և գողության փորձը կատարելու կասկածանքով ոստիկանություն են բերման ենթարկել 1973 թվականին ծնված Կարեն Մ.-ին:

Նա տվել է խոստովանական բացատրություն:
Նախապատրաստվում են նյութեր:

 

Լրահոս

Դիտել ավելին