Կարևոր իրադարձություններ

Մանվել Գրիգորյանը դատական հայց է ներկայացրել լրատվամիջոցի դեմ

17 Հունվար, 2019 13:02
Մանվել Գրիգորյանը դատական հայց է ներկայացրել լրատվամիջոցի դեմ

Ազգային ժողովի նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանը դատական հայց է ներկայացրել Զանգվածային լրատվության միջոցի դեմ՝ պահանջելով պատվի և արժանապտվության համար վճարել 3մլն դրամ։

Դատալեքս դատական տեղեկատվական համակարգից Shabat.am-ը տեղեկացավ, որ Մանվել Գրիգորյանը դատական հայ է ներկայացրել մասնավորապես Maxinfo.am լրատվական կայքի դեմ։  

Գրիգորյանի փաստաբան Արսեն Մկրտչյանը Shabat.am-ի հետ զրույցում ասաց, որ այդ հարցը քաղաքացիաիրավական բնույթի հարց է և ենթադրում է, որ ինքը չի զբաղվի այդ հարցով։

Անդրադառնալով Մանվել Գրիգորյանի գտնվելու վայրի և առողջական վիճակին , փաստաբանն ասաց․ «Մանվել Գրիգորյանը գտնվում է Հայաստանի Հանրապետության տարածքում, որտեղ միշտ գտնվել է, այլ տեղեկություններ չեմ տա, որովհետև չեմ ուզում, իսկ ինչ  վերաբերում է առողջական վիճակին՝ կալանքում գտնվելու հետևանքով հիվանդությունը շատ է  ծանրացել և հիմա ակտիվորեն բուժվում է»։

Հիշեցնենք, որ Մանվել Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 235 հոդվածի 1-ին եւ 2-րդ կետերով (ապօրինի կերպով զենք ռազմամթերք ձեռք բերելը կրել կամ փոխադրելը, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ) ինչպես նաեւ ՀՀ ՔՕ 179 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ յուրացման եղանակով իր վստահությանը հանձնված առանձնապես խոշոր չափերով ուրիշի գույք հափշտակություն):

 

Լրահոս

Դիտել ավելին