Կարևոր իրադարձություններ

Ամերիկուհին 103-րդ տարեդարձը նշել է Հրաշք կնոջ հագուստով

15 Հոկտեմբեր, 2015 23:07
Ամերիկուհին 103-րդ տարեդարձը նշել է Հրաշք կնոջ հագուստով

Ամերիկուհի Մերի Քոթերը իր 103-րդ տարեդարձը նշել է Հրաշք կնոջ կոստյումով, հաղորդում է Metro-ն: Այդ կերպարը նրա ամենասիրելի սուպերհերոսն է:

Վերջին 25 տարվա ընթացքում Քոթերը որպես կամավոր աշխատում է Մոնքլեր քաղաքում գտնվող ծերանոցում: Նա պատասխանատու է սուրճ, թեյ և ջուր բաժանելու համար: Ամերիկուհու խոսքերով` իրեն բարմեն են կոչում:

Իր ծննդյան օրը ևս Քոթերն անցկացրել է այդ հաստատությունում աշխատելով: «Նա իսկական Հրաշք կին է: Եվ այժմ նա դա ապացուցելու համար մարզաշապիկ ունի»,- գրում է թերթը:

Տոնական հագուստը Քոթերին նվիրել են տարեդարձի կապակցությամբ ծերանոցի իր ընկերները:

 

Լրահոս

Դիտել ավելին