Կարևոր իրադարձություններ

Երևանյան բնակարաններից մեկում քաղաքացու դի է հայտնաբերվել

09 Նոյեմբեր, 2018 22:31
Երևանյան բնակարաններից մեկում քաղաքացու դի է հայտնաբերվել

Նոյեմբերի 9-ին` ժամը 18:26-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ռուբինյանց փողոցի թիվ 6 շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

 Արտակարգ իրավիճակների նախարարությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները բացել են բնակարանի դուռը. շքամուտքի հատակին հայտնաբերել Ս. Հ.-ի (ծնված 1930 թ.) դին:

 

 

Լրահոս

Դիտել ավելին