Կարևոր իրադարձություններ

Երեւանի ավագանու ընտրությունների արդյունքը յուրօրինակ վստահության քվե է հեղափոխությանը եւ Նիկոլ Փաշինյանին․« Սասնա Ծռեր»

24 Սեպտեմբեր, 2018 12:12
Երեւանի ավագանու ընտրությունների   արդյունքը  յուրօրինակ վստահության քվե է հեղափոխությանը եւ Նիկոլ Փաշինյանին․« Սասնա Ծռեր»

« Սասնա Ծռեր»կուսակցության ստեղծման նախաձեռնող խմբի քարտուղարությունը հայտարարություն է տարածել Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների մասին՝ այն համարելով ժողովրդավարության համար ստեղծված աննախադեպ իրավիճակի ապացույց։

Հայտարարությունում մասնավորապես ասվում է.

«2018 թ. սեպտեմբերի 23-ին տեղի ունեցած Երեւանի ավագանու իսկապես ազատ  ընտրությունները վկայեցին, որ երկրում ժողովրդավարություն հաստատելու համար առաջացել է աննախադեպ դրական իրավիճակ:

Նշանակալից էր այն հանգամանքը, որ ժողովուրդն իր ազատ կամքով մերժեց հին ուժերին եւ կողմնորոշվեց դեպի ապագան:

Շնորհավորում ենք «Իմ Քայլը» դաշինքին նրա տարած համոզիչ հաղթանակի առթիվ եւ Հայկ Մարությանին ու նրա թիմին մաղթում ենք արգասաբեր աշխատանք:

Ուրախությամբ փաստում ենք, որ Երեւանի ավագանու ընտրությունների մասնակիցների ավելի քան ութսուն տոկոսի ձայնը եւս մեկ յուրօրինակ վստահության քվե է հեղափոխությանը եւ Նիկոլ Փաշինյանին, ինչը էական է երկրում արմատական փոփոխությունները անշեղորեն շարունակելու համար»:

 

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին