Կարևոր իրադարձություններ

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը Հայաստանում ոչ բռնի իշխանափոխությունը օրինակելի է համարում ողջ աշխարհի համար

24 Սեպտեմբեր, 2018 11:38
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը Հայաստանում ոչ բռնի իշխանափոխությունը օրինակելի է համարում ողջ  աշխարհի համար

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը Հայաստանում տեղի ունեցած ոչ բռնի, թավշյա հեղափոխությունն անվանել է «ֆանտաստիկ օրինակ»: Գուտերեշի կարծիքով՝ Հայաստանի իրադարձությունները հասարակության համար մեծ նշանակություն ունեն:

Հայաստանում իշխանափոխության  օրինակը նա հիշել է պատասխանելով լրագրողի այն հարցին, թե ինչ խորհուրդ է  տալիս ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը հասարակ քաղաքացիներին՝ ամբողջ աշխարհում իրենց իրավունքների պաշտպանության եւ դեմոկրատիայի ամրապնդման համար պայքարում։

«Վերջերս Հայաստանում  մենք ունեցանք իշխանության խաղաղ փոխանցման ֆանտաստիկ օրինակ, որին մասնակցել են երիտասարդները: Այս օրինակը թույլ է տալիս հուսալ, որ պատճառներ կան հավատալու՝ նոր սերունդն ընդունակ կլինի որոշումներ ընդունել ավելի լավ, քան իմ սերունդը»,- հայտարարել է Գուտերեշը Facebook-յան ասուլիսի ժամանակ:

 

Լրահոս

Դիտել ավելին