Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    483
    486

  • EUR

    547,5
    555,5

  • RUB

    7,12
    7,37

Կարևոր իրադարձություններ

ՀԱՊԿ-ը հասկացրել է, որ Երևանն իր վրա հույս չդնի. «Ժամանակ»

21 Սեպտեմբեր, 2018 09:55
ՀԱՊԿ-ը հասկացրել է, որ Երևանն իր վրա հույս չդնի. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է.

«ՀԱՊԿ-ի Միացյալ շտաբի պետ Անատոլի Սիդորովը հույս ունի, որ հայ-ադրբեջանական սահմանին իրա­վիճակը խաղաղ կարգավո­րում կստանա: Երեկ «Russia Today» գործակալության կողմից կազմակերպված տեսակամուրջի ընթացքում Սիդորովը, պատասխանելով սահմանին իրավիճակի սրման վերաբերյալ հարցին, նշել է, որ կողմերն իրենք են կարգավորում իրավիճակը:

«Հայաստանը ՀԱՊԿ-ին չի դի­մել: Հետևաբար, ՀԱՊԿ-ի ու­ժային ներուժը, ըստ էության, չի կարող կիրառվել: Հուսով ենք, որ կողմերն ինքնուրույն կլուծեն խնդիրը և ցանկալի է, որ դա արվի խաղաղ ճանա­պարհով»,- ասել է Անատոլի Սիդորովը:


ՀԱՊԿ-ը շատ յուրօրինակ բա­նաձև է գտել իր անդամների անվտանգությունը պաշտպանելու համար՝ հանգելով այն թեզին, որ հակամարտող կող­մերը թող միմյանց հետ լեզու գտնեն: Իհարկե, ՀԱՊԿ-ի պա­րագայում նման ձևակերպում­ները վաղուց սովորական են, ու Հայաստանի հասարակու­թյունը՝ հատկապես 2016-ի Ապրիլյան պատերազմից հե­տո, այս կառույցից ոչ մի ակն­կալիք չունի:

Նման իրավիճակը մի կող­մից, վկայում է ՀԱՊԿ-ի չկայացվածության ու ֆորմալ բնույթի մասին, մյուս կողմից՝ Սիդորովի խոսքերի անտարբերության մեջ դրսևորվում է հայ-ռուսական հարաբերությունների այ­սօրվա ճգնաժամը: ՀԱՊԿ-ը մշտապես անտար­բեր է եղել Հայաստանի անվ­տանգության հարցերում, ավե­լին՝ կազմակերպության հինգ անդամներից երկուսը՝ Ռու­սաստանն ու Բելառուսը, սպառազինում են իրենց դաշնակից Հայաստանի հակառակորդ Ադրբեջանին, իսկ Ղազախստանը եվրասիական կառույց­ներում Բաքվի շահերի հիմնա­կան լոբբիստն է»,-գրում է թերթը: 

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին