Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    482,5
    485,5

  • EUR

    552,5
    560,5

  • RUB

    7,29
    7,54

Կարևոր իրադարձություններ

Երևանում 26 երթուղի դադարեցրել է աշխատանքը. «Փաստ»

21 Սեպտեմբեր, 2018 09:40
Երևանում 26 երթուղի դադարեցրել է աշխատանքը. «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է. «Վերջին 10 օրերի տվյալներով, մայրաքաղաքում մի շարք երթուղիներ դադարեցրել են աշխատանքը: Այսպես՝ այլևս չեն գործում 4, 11, 16, 17, 19, 30, 32, 34, 36ա, 36, 40, 43, 48, 51, 59, 65 ավտոբուսային երթուղիները: Չեն գործում նաև 14, 22, 31ա, 51, 53, 62, 64, 69, 76 և 77 միկրոավտոբուսային երթուղիները: Այս մասին «Փաստ»–ի հետ զրույցում հայտնեց Փոխադրողների միության նախագահ Հրանտ Եղիազարյանը:

Նրա խոսքով՝ այդ երթուղիներից մոտ 50–60 հազար քաղաքացի է օգտվում, և հիմա քաղաքի մի հատվածից մյուսը հասնելու համար նրանք ստիպված կրկնակի գումար ու ժամանակ են ծախսում: Հրանտ Եղիազարյանի խոսքերով, աշխատանքները դադարեցնելու պատճառը վնասով աշխատելն է:

Ըստ նրա, գոյացող հասույթը չի բավականացնում, որ մեքենաների համար անհրաժեշտ ծախսերը հոգան: Նա հայտնեց նաև, որ ավտոբուսների ու միկրոավտոբուսների մի մասը տեղափոխել են ուրիշ երթուղիներ, մնացածը քանդում են, որ պահեստամաս դարձնեն»:

 

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին