Կարևոր իրադարձություններ

Պաշտոնյաներն իրենց ենթականերին սպառնում են գաղտնալսել․ «Ժամանակ»

20 Սեպտեմբեր, 2018 08:38
Պաշտոնյաներն իրենց ենթականերին սպառնում են գաղտնալսել․ «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «ԱԱԾ ու ՀՔԾ պետերի հեռախոսազրույցի գաղտնալսման ձայնագրության հրապարակումից հետո մի շարք հանրապետական պաշտոնյաներ, քաղաքապետեր ու այլ գերատեսչությունների ղեկավարներ սկսել են սպառնալ-զգուշացնել իրենց ենթականերին կարևոր հարցերի շուրջ հեռախոսային զրույցներ չվարել, զերծ մնալ անգամ ֆեյսբուքյան նամակագրությունից, քանի որ «կարողա պատահի իրենց հետևում են»։ Նման մի քանի դեպք գրանցվել է հատկապես Վանաձորում քաղաքային իշխանության ներկայացուցիչների կողմից։

Այսինքն՝ պաշտոնյաներն իրենց ենթականերին սպառնում են գաղտնալսել՝ դրանով իսկ փորձելով կանխել իրենց դեմ հնարավոր սաբոտաժը և առհասարակ խնդրահարույց տեղեկությունների տարածումը»։

 

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

 

 

Լրահոս

Դիտել ավելին