Կարևոր իրադարձություններ

Ազգային ժողովը նշում է հիմնադրամ 100 ամյակը․ «Հրապարակ»

20 Սեպտեմբեր, 2018 08:20
Ազգային ժողովը նշում է հիմնադրամ 100 ամյակը․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է․« Ազգային ժողովում այսօր տեղի կունենա Հայաստանի խորհրդարանի հիմնադրման 100-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումը։ Պատմական օրը օգոստոսի 1-ին էր, սակայն խորհրդարանական ղեկավարությունը չցանկացավ խաթարել իր արձակուրդը եւ այն մեկուկես ամսով հետաձգեց։ Երեկ ԱԺ-ում այս առիթով աժիոտաժ էր, բակում մոտ 200 հոգու համար աթոռներ էին տեղադրվել, բեմահարթակ էր պատրաստվում։ Հոբելյանական միջոցառման շրջանակում ցուցադրվելու է Հայաստանի խորհրդարանի հիմնադրման 100-ամյակին նվիրված տեսաֆիլմ, որտեղ ներկայացված է լինելու խորհրդարանի ստեղծման եւ գործունեության պատմությունը: Հյուրերն այցելելու են ՀՀ Ազգային ժողովի վարչական շենքում տեղակայված ԱԺ նորաբաց թանգարան, այնուհետեւ ներկա են գտնվելու նիստերի դահլիճին կից սրահում կազմակերպված ֆոտոցուցահանդեսին»:

 

 

Լրահոս

Դիտել ավելին