Կարևոր իրադարձություններ

ՀՀ քաղաքացիություն չունեցող անձիք ևս կարող են մասնակցել ընտրություններին՝ միայն մի դեպքում

19 Սեպտեմբեր, 2018 10:40
ՀՀ քաղաքացիություն չունեցող անձիք ևս կարող են մասնակցել ընտրություններին՝ միայն մի դեպքում

Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն չունեցող անձինք նույնպես կարող են մասնակցել Երեւանի ավագանու արտահերթ ընտրություններին, եթե նրանք մինչեւ քվեարկության օրն ունեն առնվազն մեկ տարվա հաշվառում:

Սփյուռքի նախարարության տարածած հաղորդագրության մեջ ասվում է.

«Սույն թվականի սեպտեմբերի 23-ին տեղի կունենան Երեւանի ավագանու արտահերթ ընտրությունները:

Կարեւորելով ակտիվ մասնակցությունը քաղաքական բոլոր գործընթացներին՝ սփյուռքի նախարարությունը տեղեկացնում է, որ Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի  2-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն չունեցող անձինք նույնպես կարող են մասնակցել Երեւանի ավագանու արտահերթ ընտրություններին, եթե նրանք մինչեւ քվեարկության օրն ունեն առնվազն մեկ տարվա հաշվառում:

 Տեղեկացնում ենք նաեւ, որ ընտրողների ցուցակները ազատ են ծանոթացման համար: Ցուցակներում ընտրողների ընդգրկվածությունը կարելի է ճշտել՝ այցելելով  կայքը»:

 

 

Լրահոս

Դիտել ավելին