Կարևոր իրադարձություններ

Ռուսական կայսրության հերթական «մուտիլովկեն» է

15 Հոկտեմբեր, 2015 16:47
Ռուսական կայսրության հերթական «մուտիլովկեն» է

Այս օրերին հասարակական և քաղաքական շրջանակներում ակտիվ քննարկվող թեման Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանի մամլ ասուլիս, դրա ընթացքում նրա կողմից հնչեցված արտահայտություններն և իհարկե կուսակցություն ստեղծելու գաղափարն են:

Արա Աբրահամյանը պատրաստվում է քաղաքականություն մտնել և հավակնում է դառնալ մեր նոր փրկիչը:

«Նա հերթական ԿԳԲ-ի ստրուկներից է, Պուտինի հանձնարարությամբ, հերթական «մուտիլովկեն» է անում մեր խեղճ ազգի գլխին, թե նա ուր, քաղաքականությունն ուր»,- Shabat.am-ի հետ զրույցում Արա Աբրահամյանի և նրա հայտարարությունների մասին ասաց «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Գագիկ Սարուխանյանը:

Սարուխանյանի խոսքով, եթե հայ ժողովուրդը թույլ տա, ուրեմն Արա Աբրահամյանը կմտնի քաղաքական դաշտ. «Ռուսական կայսրության հերթական «մուտիլովկեն» է , իրենց տիրապետության տակ պահեն մեզ և ցանկացած օյին-զոյին բերեն մեր գլխին»:

 

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին