Կարևոր իրադարձություններ

Վարորդների աշխատանքի գնահատման համար կկիրառվի բալային համակարգ. ոստիկանապետ

16 Օգոստոս, 2018 15:50
Վարորդների աշխատանքի գնահատման համար կկիրառվի  բալային համակարգ. ոստիկանապետ

Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում  ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանը ասաց, որ Հայաստանի Հանրապետության Ճանապարհային ոստիկանությունը կանցնի վարորդների աշխատանքի գնահատման բալային համակարգին: 

Նրա խոսքով՝ նորարարությունը նախատեսվում է ներդնել աշնանը: «Բալային համակարգը զսպող գործոն կհանդիսանա և կնպաստի կարգապահության բարձրացմանը ավտոճանապարհների վրա և ծանր ավտովթարների թվի կրճատմանը»,- համոզմունք հայտնեց Վալերիյ Օսիպյանը:

Վարորդների աշխատանքի գնահատման բալային համակարգը ենթադրում է, որ յուրաքանչյուր տարի վարորդներին տրամադրվելու է որոշակի բալ, որը նվազելու է յուրաքանչյուր խախտումից հետո: Յուրաքանչյուր խախտում իր հերթին ունենալու է բալային նիշ և դրանց համապատասխան էլ նվազելու են վարորդների բալերը: Երբ որևէ վարորդի բալերը՝ նվազելով կհասնեն զրոյի, վարորդը որոշ ժամանակով կզրկվի վարորդական իրավունքից:

 

Լրահոս

Դիտել ավելին