Հայաստանի կառավարության որոշմամբ Կոտայքի մարզի Զար համայնքի ղեկավար Մուրադ Բաբախանյանը լիազորությունները դադարեցվել են: Որոշումը պայմանավորված է Մուրադ Բաբախանյանի հրաժարականի դիմումով: Կառավարության որոշման հիմնավորման մեջ նշվել է, որ «նկատի ունենալով այն հանգամանքը, որ վերոնշյալ համայնքում 2015 թվականի սեպտեմբերի 13-ին արդեն իսկ ընտրվել է այդ համայնքի նոր ղեկավար՝ համայնքի ղեկավարի լիազորությունները դադարեցնելու հետ միաժամանակ Զառ գյուղական համայնքում արտահերթ ընտրություններ նշանակելու անհրաժեշտությունը բացակայում է»: