Կարևոր իրադարձություններ

Մոսկվա-Երևան չվերթի 28-ամյա ուղևորը հետախուզվում էր փաստաթղթեր կեղծելու մեղադրանքով

18 Հուլիս, 2018 13:23
Մոսկվա-Երևան չվերթի 28-ամյա ուղևորը հետախուզվում էր փաստաթղթեր կեղծելու մեղադրանքով

«Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ծառայողների կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ հուլիսի 17-ին՝ ժամը 19.30-ին, Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո, գծային բաժին բերման է ենթարկվել 1990 թ. ծնված Արտակ Ա.-ն, որը մայիսի 18-ից ոստիկանության Վարդենիսի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի 1-ին մասի (Փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր, տրանսպորտային միջոցների պետհամարանիշներ կեղծելը, իրացնելը կամ օգտագործելը) մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
Արտակ Ա.-ի հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին:

 

Լրահոս

Դիտել ավելին