Կարևոր իրադարձություններ

Ադրբեջանական կողմում հայտված քաղաքացին հոգեկան խնդիրների պատճառով չի ծառայել. ՊՆ խոսնակ

16 Հուլիս, 2018 13:08
Ադրբեջանական կողմում հայտված քաղաքացին հոգեկան խնդիրների պատճառով չի ծառայել. ՊՆ խոսնակ

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՀՀ արտաքին գործերի նախարարի մամուլի խոսնակ Տիգրան Բալայանն ասաց, որ քաղաքացին, որը հայտնվել է ադրբեջանական տարածքում, ունի առողջական խնդիրներ, որի պատճառով էլ չի զորակոչվել բանակ. «ՊՆ-ն անմիջականորեն կապ է պահպանում Կարմիր խաչի հետ, ու Կարմիր խաչի միջոցով փորձում ենք քայլեր ձեռնարկել, այլ ուղղություններով ևս քայլեր են ձեռնարկվում, որ մեր քաղաքացուն հետ վերադարձնենք Հայաստան»:

Հիշեցնենք, որ Տավուշի մարզի սահմանամերձ  Բերդավան գյուղի բնակիչ, 1984 թվականին ծնված Կարեն Ղազարյանն անհայտ պատճառներով հայտնվել է ադրբեջանական կողմում։ Ադրբեջանական կողմը տեղեկատվություն է տարածել, թե Ղազախի շրջանում հայկական կողմից դիվերսիոն ներթափանցման փորձ են կասեցրել ու գերեվարել «հայ հետախույզ», 1984 թ. ծնված Կարեն Ղազարյանին:  Լուրի վերաբերյալ Ոստիկանության Հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը հայտնել է, որ լուրը չի համապատասխանում իրականությանն ու ապատեղեկատվություն է:

ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն էլ գրել է՝  ՀՀ ՊՆ-ն պաշտոնապես հայտարարում է, որ Տավուշի Բերդավան գյուղի բնակիչ 1984թ. ծնված Կարեն Ղազարյանը չի ծառայում և երբեք չի ծառայել ՀՀ ԶՈւ-երում։  «Միաժամանակ նշենք, որ ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հանդիսանալով Գերիների, պատանդների և անհայտ կորածների միջգերատեսչական հանձնաժողովի նախագահ՝ դիմել է ԿԽՄԿ Երևանյան գրասենյակ՝ ՀՀ քաղաքացի Կարեն Ղազարյանի վերադարձի կազմակերպման համար։ Նշենք նաև, որ ԿԽՄԿ Երևանյան գրասենյակը զգուշացված է Կարեն Ղազարյանի առողջական խնդիրների վերաբերյալ»,- նշել է ՊՆ խոսնակը:

 

Լրահոս

Դիտել ավելին