Կարևոր իրադարձություններ

Ուկրաինայում մեծահասակներին անվճար կպատվաստեն կարմրուկի դեմ

08 Հուլիս, 2018 11:40
Ուկրաինայում մեծահասակներին անվճար կպատվաստեն կարմրուկի դեմ

Ուկրաինայում պատրաստվում են կարմրուկի դեմ անվճար պատվաստումներ իրականացնել ռիսկային խմբում գտնվող մեծահասակների շրջանում: Ինչպես հաղորդում է առողջապահության նախարարության մամուլի ծառայությունը, այդ որոշումն ընդունել են՝ կապված մեծահասակների շրջանում այդ հիվանդացության աճի հետ:

Առողջապահության նախարարությունում հստակեցնում են, որ խոսքը հիվանդացության տարածման մասին է զինվորականների, Միացյալ ուժերի գործողության մասնակիցների, ուսանողների, ինչպես նաև մանկավարժների և բժիշկների շրջանում:

Որոշման համաձայն՝ պատվաստումները ծրագրում են իրականացնել բուժաշխատողների, ուսումնական հաստատությունների աշխատակիցների, ուժային կառույցների ներկայացուցիչների և ուսանողների շրջանում:

 

Լրահոս

Դիտել ավելին