Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    479
    482

  • EUR

    555
    563

  • RUB

    7,49
    7,74

Կարևոր իրադարձություններ

«Դավիթի համար հանգիստ եմ, քանի որ վստահ եմ իր ամրության և սկզբունքայնության վրա»․ փաստաբան

07 Հուլիս, 2018 17:53
Հեղինակ՝ Տիգրան Աթանեսյան
«Դավիթի համար հանգիստ եմ, քանի որ վստահ եմ իր ամրության և սկզբունքայնության վրա»․ փաստաբան

Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի փաստաբան Տիգրան Աթանեսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանին կալանավորեցին 4֊րդ փորձից հետո։ Համոզված եմ, որ դա երկար չի տևելու։ Սակայն այս գործը լակմուս էր, որի միջոցով շատ հեշտ է ստուգել մեր հանրության մի էական հատվածի իրավագիտակցությունը։ Ավելի ճիշտ դրա բացակայությունը։ 600 տարի պետություն չունենալը, թուրքի, պարսիկի և ռուսի տիրապետության տակ լինելը 27 տարվա մեջ չէր կարող անցնել։ Հիմա եմ հասկանում, որ մենք նույնիսկ չենք էլ սկսել պետություն կառուցել, այլ դեռ չենք էլ հասկանում, թե ինչ անել անկախության հետ։ Միևնույն ժամանակ պետք է խոստովանեմ, որ ունենք մարդկանց և քաղաքացիների մի մեծ խումբ, ովքեր հասկանում են այդ խնդիրները։ Ես հավատարիմ եմ մնում իմ կոչմանը ծառայելու իմ երկրին` անկախ այն հանգամանքից, թե ով է օգտվում իշխանավորի բարիքներից։ Դուք բոլորդ անցողիկ եք, իսկ Հայրենիքը հավերժ է։

Հ.Գ. Դավիթի համար հանգիստ եմ, քանի որ վստահ եմ իր ամրության և սկզբունքայնության վրա»։

 

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին