Shamshyan.com-ը գրում է. Երեկ՝ հոկտեմբերի 6-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 22:00-ի սահմաններում Աճառյան փողոցի և Աճառյան 1-ին փակուղու խաչմերուկում բախվել են Արարատի մարզի Լանջազատ գյուղի բնակիչ, 33-ամյա Սամվել Թադևոսյանի վարած Ford մակնիշի 99 VV 808 համարանիշի և Երևան քաղաքի Ավան վարչական շրջանի Դուրյան թաղամասի բնակիչ, 30-ամյա Սերգեյ Գևորգյանի վարած Volkswagen մակնիշի 34 NV 057 համարանիշի ավտոմեքենաները:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Volkswagen-ի ուղևոր, Երևանի բնակիչ, 30-ամյա Հայրապետ Դադայանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն:
Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները՝ Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Դավիթ Մարտիրոսյանի գլխավորությամբ, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվել են Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք:
Ավելին՝ այստեղ