Կարևոր իրադարձություններ

Մեր որոշումը կլինի միասնական. ՀՀԿ խմբակցության ղեկավար

04 Մայիս, 2018 11:35
Մեր որոշումը կլինի միասնական. ՀՀԿ խմբակցության ղեկավար

Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում  ԱԺ «ՀՀԿ» խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը, խոսելով մայիսի 8-ին կայանալիք վարչապետի ընտրության մասին, ասաց. «Մեր որոշումը կլինի միասնական»:

Դիտարկմանը, որ նախկինում էլ ՀՀԿ-ը նման դիրքորոշում հայտնեց, սակայն դեմ քվեարկեց վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանի թեկնածությանը, Բաղդասարյան ասաց. «Նախկինում մենք ասել ենք քվեարկության կայացման մասին, իսկ հիմա ասում ենք, որ մենք կօժանդակենք քվեարկությանը»:  

Հարցին՝ արդյոք  որոշ ՀՀԿ-ականներ կողմ կքվեարկեն Նիկոլ Փաշինյանի թեկնածությանը, Վահրամ Բաղդասարյանը պատասխանեց. «Եթե չքվեարկեն, ո՞նց պետք է անցնի»:

Դիտարկմանը, թե նշանակում է, որ ՀՀԿ-ն ազատ քվեարկության է թողնելու, Բաղդասարյանը հորդորեց թույլ տալ, որ նման հարցերն իրենց խմբակցությունը որոշի:

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին