Դա Ձեր համանման առաջի՞ն պարգեւն էր, հարցրինք հայրենիքին մատուցած ծառայությունների համար երկրորդ աստիճանի «մեդալակիր», մեկընդմիշտ աստղ Սամվել Ալեքսանյանին: «Ես էլի լիքը պարգեւներ եմ ստացել, բայց էդ ամենալավ պարգեւն էր»: Ռոբերտ Քոչարյանը, որպես աստղի, Ձեզ չի՞ պարգեւատրել: «Չէ՛»: Բայց ինչի՞ համար եք ստացել այս մի պարգեւը. էն Արմենչիկի միսը կերան, քարը քարին չթողեցին, իսկ Ձեր պարգեւի մասին` «ի տիշինա՜». ա՞ստղ եք դրա համար: «Հա, բայց ինչի՞ քննադատեին. ես լավ բանից բացի վատ բան անո՞ւմ եմ»: Դե, ասում են, էդ պարգեւը նրա՜ համար էր, որ հանրաքվեին լա՜վ ծառայեք, որ ընտրություններին լա՜վ «լսեք» հրահանգները, որ իշխանություններին լա՜վ «տեսնեք»: «Չկա ըտենց բան, լրագրողներդ եք սաղ մուտիլովկան անում, սաղին խառնում եք իրար, ես, որպես աստղ, իմ համար խելոք ապրում եմ»: