Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    482
    485

  • EUR

    557
    565

  • RUB

    7,28
    7,53

Կարևոր իրադարձություններ

Երևանում 2 անձի մահվան ելքով վրաերթի դեպքով քրգործ է հարուցվել, վարորդը ձերբակալվել է. ՔԿ

25 Ապրիլ, 2018 13:40
Երևանում 2 անձի մահվան ելքով վրաերթի դեպքով քրգործ է հարուցվել, վարորդը ձերբակալվել է. ՔԿ

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ Երևան քաղաքի Արարատյան փողոցում երկու քաղաքացու վրաերթի ենթարկելու դեպքի առթիվ. վարորդը ձերբակալվել է:

Այս մասին հայտնում են Քննչական կոմիտեի լրատվական ծառայությունից։

Նախնական տվյալներով՝ 2018թ. ապրիլի 24-ին` ժամը 22:00-ի սահմաններում, Երևան քաղաքի Արարատյան փողոցում «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել  հետիոտներ Գ. Աբովյանին և Ա. Չիլինգարյանին, որի հետևանքով  ստացած մարմնական վնասվածքներից վերջիններս մահացել են: Պարզվել է, որ ավտոմեքենայի վարորդը քաղաքացիներին վրաերթի ենթարկելուց  հետո շարունակելով ընթացքը բախվել է հանդիպակաց ուղեգոտում գտնվող ճաղավանդակներին, որի հետևանքով ավտոմեքենայի 3 ուղևորները ստացած մարմնական վնասվածքներով տեղափոխվել են բժշկական կենտրոն:

Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ Երևան քաղաքի քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 3-րդ մասով:

Ձեռնարկված անհրաժեշտ միջոցառումների արդյունքում պարզվել է, որ ավտոմեքենայի վարորդը գտնվել է 0,937 մգ/լ ալկոհոլային հարբածության վիճակում: Վերջինս ձերբակալվել է:

Նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ:

Նախաքննությունը շարունակվում է, միջոցներ են ձեռնարկվում՝ դեպքի հանգամանքների օբյեկտիվ, լրիվ և բազմակողմանի քննությունն ապահովելու ուղղությամբ:

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին