Կարևոր իրադարձություններ

Ասադը հանդիպում է ունեցել Բերիո Հայոց թեմի մի շարք ներկայացուցիչների հետ (լուսանկարներ)

24 Ապրիլ, 2018 14:30
Ասադը հանդիպում է ունեցել Բերիո Հայոց թեմի մի շարք ներկայացուցիչների հետ (լուսանկարներ)

Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադն ու առաջին տիկին Ասմա ալ Ասադը նախօրեին ընդունել են Բերիո Հայոց թեմի մի շարք ներկայացուցիչների՝ թեմի առաջնորդ Շահան արքեպիսկոպոս Սարգիսյանի գլխավորությամբ: Սիրիայի նախագահի հետ հանդիպմանը մասնակցել են նաև սիրիահայ մի շարք հայրենակցական միությունների ղեկավարներ, գրում է Բերիո թեմի պաշտոնաթերթ «Գանձասար»-ը:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ասադը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվան ընդառաջ պետք է հանդիպում ունենա Սիրիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ:

Հանդիպման ժամանակ խոսվել է սիրիական ճգնաժամի անցած տարիներին ու նաև հետագայում՝ Սիրիայի ամբողջական վերականգման ճանապարհին հայ համայնքի կարևոր դերի մասին:

«Հայրենասիրությունը լոկ խոսքերով չի արտահայտվում: Հայրենասիրություն նշանակում է պատկանելիության զգացողություն, հայրենի հողի պաշտպանություն:Դա նշանակում է, որ մեզնից յուրաքանչյուրն ամենալավ ձևով պետք է իր ներդրումն ունենա այս ամենի մեջ՝ անկախ իր ազգային պատկանելիությունից», - ասել է Ասադը:

«Այս փուլում անհրաժեշտ է, որ սիրիական հասարակության բոլոր շերտերը համախմբվեն, որպեսզի հասարակության յուրաքանչյուր շերտ իր մեջ փակված չմնա, ընդհակառակը՝ զարգանանք համագործակցելով և զարգացնենք մեր երկիրը: Ես հավատում եմ, որ այս ամենի մեջ հայ համայնքի դերը մեծ է», - ասել է Սիրիայի առաջնորդը:



 

Լրահոս

Դիտել ավելին