Կարևոր իրադարձություններ

Ողբերգական դեպք Տավուշի մարզի Կոթի գյուղի Կողբի դիրքերի ճանապարհին. ՊՆ աշխատակիցներից մեկը մահացել է, մյուսին տեղափոխել են հիվանդանոց

14 Հոկտեմբեր, 2015 22:11
Ողբերգական դեպք Տավուշի մարզի Կոթի գյուղի Կողբի դիրքերի ճանապարհին. ՊՆ աշխատակիցներից մեկը մահացել է, մյուսին տեղափոխել են հիվանդանոց

Shamshyan.com-ը գրում է.

Մեր տեղեկություններով` քիչ առաջ ողբերգական դեպք է տեղի ունեցել Տավուշի մարզում: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Կողբի դիրքերից դեպի Կոթի գյուղ ընթանալիս սարում վթարի է ենթարկվել և մի քանի մետր ձորն է գլորվել ЗИЛ 131 մակնիշի ավտոմեքենան:

Վթարի հետևանքով Կոթի գյուղի բնակիչ, 50-ամյա Բաբկեն Սարուխանյանը տեղում մահացել է, իսկ 48-ամյա Արտակ Անդրեասյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Նոյեմբերյանի բժշկական կենտրոն: Այս պահին դեպքի վայր է ժամանել ոստիկանության Նոյեմբերյանի բաժնի օպերատիվ խումբը` բաժնի պետ Արմեն Անտոնյանի գլխավորությամբ:

Ժամանել են նաև ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի աշխատակիցները` վաշտի հրամանատար Էդգար Սուսլիյանի գլխավորությամբ: ժամանել է Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության թիվ 64 հրշեջ -փրկարարական ջոկատը: 

Մանրամասները՝ այստեղ:

 

Լրահոս

Դիտել ավելին