Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    481
    485

  • EUR

    563
    571

  • RUB

    8,05
    8,3

Կարևոր իրադարձություններ

Ingo Armenia

Փախստականների վերաբերյալ Արևմուտքի հռետորաբանությունը հիշեցնում է «հոլոքոստյան» հռետորաբանությունը. ՄԱԿ

14 Հոկտեմբեր, 2015 22:00
Փախստականների վերաբերյալ Արևմուտքի հռետորաբանությունը հիշեցնում է «հոլոքոստյան» հռետորաբանությունը. ՄԱԿ

Փախստականների վերաբերյալ արևմտյան երկրների հռետորաբանությունը հիշեցնում է Երկրորդ աշխարհամարտի շեմին եղած հռետորաբանությունը, երբ աշխարհի գերտերությունները չկարողացան կանխել հոլոքոստը: Նման կարծիք է արտահայտել Մարդու իրավունքների հարցերով ՄԱԿ-ի գերագույն հանձնակատար Զեյդ Ռաադ էլ-Հուսեյնը` The Guardian պարբերականի հետ հարցազրույցում:

«Եթե նայենք Էվիանի (Ֆրանսիա) համաժողովին և կարդանք միջկառավարական մակարդակի ելույթները, կզարմանանք, որ այն ժամանակ արտասանված նյութերը շատ նման են: Իրականում այդ ժամանակ Ավստրալիայի պատվիրակը հայտարարել է, որ եթե Ավստրալիան համաձայնի ընդունել եվրոպացի մեծ թվով հրեաների, ապա նրանք հրեական ռասսայական խնդիրը կներկրեն Ավստրալիա: Ես վստահ եմ, որ տարիներ անց նա զղջացել է, որ երբևէ առհասարակ արտասանել է այդ` իմանալով, թե ինչ հետևեց դրան, սակայն հենց դրանում է ամփոփված ամբողջ իմաստը»,- ասել է ՄԱԿ-ի գլխավոր իրավապաշտպանը:

«Եթե մենք չենք կարող կանխատեսել ապագան, մենք առնվազն ունենք անցյալը, որպեսզի օգնի մեզ ավելի իմաստուն լինել, նախազգուշացնի մեզ նման հռետորաբանության վտանգի մասին»,- եզրակացրել է նա:

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին