Կարևոր իրադարձություններ

Սոբչակին հայհոյում է Ժիրինովսկին, և նրա երեսին ջուր է շփում վիրավորված Սոբչակը (տեսանյութ)

28 Փետրվար, 2018 19:39
Սոբչակին հայհոյում է Ժիրինովսկին, և նրա երեսին ջուր է շփում վիրավորված Սոբչակը (տեսանյութ)

Ռուսաստանի Լիբերալ դեմոկրատական կուսակցության առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկին  ուղիղ եթերում հայհոյել եւ անպատիվ խոսքեր է հնչեցրել նախագահի թեկնածու Քսենյա Սոբչակի հասցեին: Միջադեպն արձանագրվել է «Ռոսսիա-1» հեռուստաալիքի եթերով հեռարձակված բանավեճի ժամանակ:

Սոբչակը ջուր է լցրել իր ընդդիմախոսի դեմքին: Վերջինս հաղորդավար Վլադիմիր Սոլովյովից պահանջել է կնոջը հեռացնել տաղավարից՝ նրան անվանելով անբարոյական մարմնավաճառ: 

Բանավեճն ուղիղ եթերում հեռարձակվել է, սակայն միջադեպից հետո դադարեցվել է և հետաձգվել: Մոսկվայում բանավեճը կհեռարձակվի այսօր երեկոյան:

 

 

Լրահոս

Դիտել ավելին